Fall in Love in Christmas, kikidating.com
  • Olesya

Ամուսնանալ փափագող հայերը ավելի ու ավելի շատ են դիմում ամուսնությունների կենտրոն




Հայաստանում գրանցված ծանոթությունների եւ ամուսնությունների կենտրոններ դիմողների թիվը վերջին տարիներին կտրուկ ավելացել է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին փաստեցին իրենք՝ այդպիսի 3 կենտրոնների տնօրենները։

Ինչպես նշեց Հայաստանում արդեն 8 տարի գործունեություն ծավալող «Հանդիպում» ամուսնության եւ ընտանիքի կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը, իրենց մոտ գրանցվելու համար հաճախորդը պետք է նախեւառաջ 10500 դրամ վճարի։ «Մեկ անգամ կատարվող մուծման դիմաց անսահմանափակ թվով հանդիպումներ ենք ապահովում, մինչեւ որ մեզ դիմած մարդիկ հարմար զուգընկեր կամ զուգընկերուհի գտնեն։ Եթե որոշակի ժամկետներում մեր հաճախորդներն, այնուամենայնիվ, համապատասխան թեկնածուներ չեն գտնում, ապա դիմում ենք մեկ այլ միջոցի. 2-3 ամիսը մեկ Երեւանի հեղինակավոր ռեստորաններում երեկույթներ ենք կազմակերպում, ուր հավաքվում են իրար անծանոթ մինչեւ 100 մարդիկ, շփվում են միմյանց հետ, ծանոթանում: Բացի այդ, նրանց հնարավորություն ենք տալիս այցելել թատրոններ, թանգարաններ եւ այնպիսի վայրեր, ուր մարդիկ հնարավոություն ունեն  զրուցել, շփվել միմյանց հետ»,- պատմեց Մարտոյանը՝ նշելով, որ իրենց կենտրոնն ունի մի կին հաճախորդ, ով արդեն 5 տարի է՝ իրեն հարմար տղամարդ չի գտնում, սակայն նրան օգնելու փորձերը շարունակվում են։



Կենտրոնի տնօրենն ասաց, որ իրենց դիմում են ամենատարբեր տարիքի (18-80 տարեկան) եւ մասնագիտությունների տեր մարդիկ, այդ թվում՝ գործարար, կայացած կանայք, ովքեր անձնական կյանքում այնքան էլ հաջողակ չեն։ «Որպես կանոն, նման կանայք ուշադրություն չեն դարձնում, որ տղամարդը մեքենա կամ բնակարան ունենա։ Նրանք շեշտն առավելապես դնում են զուգընկերոջ բարեկիրթ եւ զարգացած լինելու վրա։ Լինում են դեպքեր, երբ կանայք, հակառակը, որպես առաջին պայման, նշում են տղամարդու ֆինանսական ապահովվածությունն ու աշխատանքի առկայությունը։ Քիչ չեն նաեւ սփյուռքահայ կամ արտասահմանցի տղամարդկանց հետ ծանոթանալ եւ ամուսնանալ ցանկացողները»,- նշեց Մարտոյանը՝ ավելացնելով, որ իրենց դիմած օտարերկրացի եւ սփյուռքահայ տղամարդիկ ցանկանում են ամուսնանալ առավելապես հայաստանցի կանանց հետ։

«Հանդիպում» ամուսնության եւ ընտանիքի կենտրոնի տնօրենը նաւ տեղեկացրեց, որ իրենց մոտ հանրությանը բավական հայտնի մի հաճախորդ է գրանցված, ով ներկայումս հանդիպում է մի աղջկա հետ։



Նրա խոսքով, բոլոր հաճախորդներին գրանցելուց  առաջ իրենք անպայման զրուցում են նրանցից յուրաքնաչյուրի հետ, պահանջում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ մոտավոր պատկերացում կազմելու համար, թե հոգեպես եւ ֆիզիկապես առո՞ղջ է տվյալ անձը, թե` ոչ։ «Լինում են մարդիկ, ում, իհարկե, չենք գրանցում, քանի որ վերջիններս պայմանագրի կետերին չեն բավարարում»,- տեղեկացրեց Նարե Մարտոյանը, ուրախությամբ նշելով, որ իրենց գործակալության միջոցով եռամսյակի կտրվածքով մինչեւ 20-22 զույգ է ամուսնանում։ 

Հայաստանում գրանցված եւ արդեն 11 տարի գործող «Տերյան մշակութային կենտրոն» ամուսնական կենտրոնի աշխատակցուհի Հասմիկն իր հերթին նշեց, որ իրենց  մոտ եւս գրանցման համար պետք է վճարել (15000 դրամ), որը գործում է 1 տարի ժամկետով եւ վերադարձի ենթակա չէ։ Ինչպես պարզվեց, այս կենտրոնում գրանցված են առավելապես 30-70 տարեկան անձինք՝ կիրթ, գրագետ, ովքեր կարիերայով տարված՝ անձնական կյանքով զբաղվելու ժամանակ չեն ունեցել։




Իսկ ահա «Երջանկության գաղտնիք» ծանոթություների եւ ամուսնության կենտրոնը, պարզվեց, ոլորտի նորեկներից է եւ Հայաստանում գործունեություն ծավալում է ընդամենը 2 տարի։ Սակայն դա կենտրոնին չի խանգարում բավական մեծ թվով հաճախորդներ ունենալ։ Ինչպես հայտնեց կենտրոնի տնօրեն Իլոնա Բաղիշյանը, 2010 թվականին իրենց գործակալության միջոցով ամուսնացել է 103 զույգ։ «Միայն այս տարվա փետրվարին ռեկորդային ցուցանիշներ ենք գրանցել. Տյարնընդառաջի օրերին ամուսնացել է 62 զույգ»:

Այստեղ էլ, սամանվածի համաձայն, գրանցվելու համար հաճախորդը մեկ տարվա պայմանագրի համար պետք է 14900 դրամ վճարի։ «Որպես կանոն՝ մինչեւ 28 տարեկան տղաներին չենք գրանցում, չենք գրանցում նաեւ թոշակառումներին, որովհետեւ նրանց ոչ թե զուգընկեր, այլ «նյանյա» է պետք»,- ամփոփեց Իլոնա Բաղիշյանը։

Նշենք, որ խորհրդային տարիներին Հայաստանում ծանոթությունների կենտրոններ որպես այդպիսիք չեն գործել՝ չհաշված թերթային ծանոթությունները եւ, իհարկե, «սաբաբ» լինելու հին հայկական սովորույթը։ 


Kikidatingtravel.com

Dating Networking 

Kikidating.com 

#dating #yacht #men #women #speeddating #nice #france #italy #monaco #usa #palmbeach #travel #luxury #lifestyle #cooking

1 view0 comments

Recent Posts

See All

©2021 by KIKIDATING TRAVEL & KIKIDATING.COM